Exit-poll-ի վերջնական տվյալներով` Վրաստանի խորհրդարանական ըտնրությունների արդյունքում, կուսակցական ցուցակներով առաջատար է «Վրացական երազանք» կոալիցիան, որի առաջնորդը Բիձինա Իվանիշվիլին է: Այն հավաքել է ընտրաձայների 50%-ը: Իշխող «Միասնական ազգային շարժումը» ստացել է ձայների 41 %-ը: Խորհրդարանում կհայտնվի ևս մեկ ընդդիմադիր «Քրիստոնեադեմոկրատական շարժում» կուսակցությունը, որը հաղթահարել է նվազագույն 5%-ի շեմը:
Երևանյան ժամանակով 03:00-ից հետո ԿԸՀ-ն տվյալներ կհրապարակի ընտրությունների վերաբերյալ:
Ինչպես հաղորդել է Իվանիշվիլին` նրա կոալիցիան խորհրդարանում հույս ունի ունենալ նվազագույնը 100 տեղ: Ընդհանուր առմամբ վրացական խորհրդարանը ներկայացված է 150 պատգամավորներով, որոնցից 77-ը ընտրվում է մեծամասնական, իսկ 73-ը՝ համամասնական ընտրակարգով:
Նշենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արդեն ընդունել է ընդդիմության հաղթանակը մեծամասնական ընտրակարգում, սակայն շարունակում է պնդել, որ իշխող կուսակցությունը մեծ առավելություններ ունի համամասնական ընտրակարգում:
Վրաստանում ընթացող ընտրություններին հետևել են 100 վրացական և միջազգային կազմակերպություններ:
Խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարկվեն 2012թ-ի հոկտեմբերի 20-ին:







































