Պաշտոնապես գրանցված գործազրկության միջին ամսական մակարդակը 2010 թվականի սեպտեմբերին կազմել է 6.9%: Սա երևում է այսօր Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած զեկույցից: Այս տարվա ընթացքում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը գնալով նվազել է: Այսպես, տարվա առաջին երեք ամիսներին միջինում այն եղել է 7.3%, հաջորդ երեք ամիսներին` 7.1%, հուլիսին` 7%, օգստոսին` 6.9%, իսկ սեպտեմբերին, ինչպես արդեն նշվեց, դարձյալ 6.9%: Պաշտոնապես գրանցված գործազրկության միջին ամսական մակարդակը այս տարվա սեպտեմբերին նվազել է նաև նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ` 0.1 տոկոսային կետով: