Գերմանացի ավտոարշավորդ, աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի մենեջեր Սաբինա Կեմը հայտարարել է, որ իր հաճախորդը չի ստորագրել նոր պայմանագիր «Մերսեդես»-ի հետ, քանի որ դեռևս չգիտի` ցանկանո՞ւմ է արդյոք շարունակել կարիերան:
«Միխայելը վստահ չէ` ցանկանո՞ւմ է արդյոք շարունակել իր ելույթները: «Զաուբեր» իմ այցելության մասին շրջանառվող լուրերը համապատասխանում են իրականությանը: Սովորաբար, ես հաճախ եմ այցելում այն: Այդ թիմում շատ ծանոթներ ունեմ, և այն, որ ես այցելության եմ գնում նրանց, դեռևս ոչինչ չի նշանակում»,- նշել է գործակալը: