Իսրայելի պաշտպանության նախարարությունը սպառազինության է ընդունել նոր տիպի Number 26 նռնակներ, որոնք կայուն են փամփուշտների և բեկորների դեմ,- հաղորդում է Jane’s-ը: Այդ զինամթերքը չի պայթում, երբ դրա մեջ փամփուշտ է մխրճվում: Նռնակների արտադրությամբ զբաղվում է իսրայելական Israel Military Industries կոնցեռնը: Նոր զինամթերքը մշակվել է երկու տարվա ընթացքում: Դրա օգտագործումը կկրճատի իսրայելցի զինվորների շրջանում պատահական զոհերի թիվը:
Նռնակը մշակելու որոշումը կայացվել է 2010 թ., երբ ռազմական գործողութան ընթացքում պաղեստիցիներից մեկը կրակեց իսրայելցի զինվորի վրա, փամփուշտը դիպավ նրա գրպանի նռնակին և պայթեց, դրա հետևանքով զոհվեց 2 զինվոր: Հաղորդվում է, որ Number 26-ը նաև հրակայուն է:









































