Երեկ՝ սեպտեմբերի 30-ին դանիական Վարդե (Հարավային Յուտլանդիա) քաղաքի երկաթուղային ճանապարհին արագընթաց ուղևորատար գնացքը մխրճվել է խոշոր եղջերավոր անասունների նախրի մեջ, հաղորդում է ITAR-TASS-ը:
15 կովից 14-ը պատահարի հետևանքով սատկել են:
«Գնացքների երթևեկությունը տվյալ ուղղությամբ մի քանի ժամով դադարեցվել է»,- ասել է դիսպետչեր Քելդ Խենդբեկը:
Երկաթուղային ենթակառուցվածքին վնաս չի հասցվել, մարդկանց շրջանում պատահարի հետևանքով տուժածներ չկան:






































