The Guardian-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Լուիշ Նանին կրկին հայտնվել է Թուրինի «Յուվենթուս»-ի ուշադրության կենտրոնում:
Ակումբն ու ֆուտբոլիստը չեն կարողացել համաձայնության գալ նոր պայմանագրի պայմանների շուրջ, և պորտուգալացին ցանկանում է լքել իր ներկայիս ակումբը: Նանին ցանկանում է ստանալ 120.000 ֆունտ շաբաթական աշխատավարձ, սակայն թիմի ղեկավարները պատրաստ չեն վճարել այդ գումարը:
Պարբերականի հավաստմամբ՝ «Յուվենթուս»-ը պատրաստ է «Յունայթեդ»-ին վճարել 24 մլն ֆունտ՝ կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց, իսկ ֆուտբոլիստին առաջարկել 2 տարվա պայմանագիր և բավարարել նրա՝ աշխատավարձի հետ կապված պահանջները:








































