Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները վերացրել են Google որոնողական համակարգի ու նրա Gmail փոստային ծառայության արգելափակումը՝ ներողություն խնդրելով տեղի ունեցածի համար:
Իրանի կապի նախարարությունը հայտարարել է, որ Իրանում «սխալմամբ» է արգելափակվել Google-ը, հետևաբար նաև Gmail-ը: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Իրանի իշխանությունները խնդրել են սահմանափակել Google կորպորացիային պատկանող YouTubе-ի մուտքը, քանի որ դրանում տեղադրվել էր ԱՄՆ-ում նկարահանված «Մուսուլմանների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմի թրեյլերը:
Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, թե պլանավորել է ստեղծել սեփական որոնողական համակարգ և էլեկտրոնային փստի ծառայություն, որոնք կփոխարինեն Google-ին ու Gmail-ին, և երկիրն անցում կկատարի ներքին ազգային ցանցից օգտվելուն: Իրանում ինտերնետից օգտվելու դադարեցումը պլանավորված է 2013 թվականին:










































