Պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի ու «Արքայական ակումբ»-ի ղեկավարության միջև ծագած կոնֆլիկտն արդեն անցյալում է, սակայն բրիտանական Іbtimes պարբերականը տեղեկացնում է, որ պորտուգալացին նոր պահանջներ է ներկայացնել ակումբի ղեկավարությանը:
Ըստ պարբերականի՝ 27-ամյա խաղացողն ակումբի ղեկավարությունից աստղաբաշխական՝ շաբաթական 400.000 ֆունտ (19.2 մլն ֆունտ տարեկան) աշխատավարձ է պահանջում: Եթե կողմերը համաձայնության չգան, ապա Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, կլքի «Արքայական ակումբ»-ը:
Եթե թիմի ղեկավարներն ընդունեն Ռոնալդուի առաջարկած պայմանները, ապա պորտուգալացին կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող խաղացողը:










































