Կոլորադո նահանգում անցկացվող սքեյթի մրցարշավի ժամանակ մասնակիցների ճանապարհին հանկարծակի հայտնված եղնիկը բարեբախտաբար ողբերգության պատճառ չի դարձել: Այս մասին հաղորդում է Newsru.com-ը:
Սոլթ-Լեյք-Սիթիի մասնակից Ռայեն Վիտալեն չի կարողացել դադարեցնել ընթացքը, քանի որ շարժվել է 65 կմ/ժամ արագությամբ:
Կոլորադոյի մրցարշավը ոչ պաշտոնապես անվանվում է «Արյան հեղեղ», քանի որ մեծ արագության պատճառով մասնակիցները կարող են բախման դեպքում ստանալ ծանր վնասվածքներ:
Բախման հետևանքով Ռայենը լուրջ վնասվածքներ չի ստացել: Ընդհարումից հետո եղնիկը թաքնվել է, ամենայն հավանականությամբ՝ կենանին չի տուժել:









































