1990թ. դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը սահմանեց հոկտեմբերի 1-ը նշել որպես Տարեց մարդկանց միջազգային օր (International Day of Older Persons):
Սկզբում Տարեցների միջազգային օրը նշվեց Եվրոպայում, ապա Ամերիկայում, իսկ 1990-ականների վերջում արդեն ամբողջ աշխարհում: Այս օրը մեծ հանդիսավորությամբ է նշվում սկանդինավյան երկրներում. շատ հեռուստառադիոալիքներ եթեր են հեռարձակում հաղորդումներ՝ հաշվի առնելով տարեցների ճաշակը:
Այսօր տեղի են ունենում տարբեր փառատոներ, համաժողովեր տարեցների իրավունքների պաշտպանության ասոցացիաների կողմից:
Այս օրն ավանդաբար տոնվում է Ռուսաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Լատվիայում, Մոլդովայում, Ուկրաինայում:










































