Մադրիդի «Աթլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գոհ է մնացել ազգային առաջնության 6-րդ տուրի շրջանականերում կայացած «Էսպանյոլ»-ի հետ հանդիպմանն իր սաների ցուցադրած խաղից:
Մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները 1 գոլ են խփել և իրենց հաշվին գրանցել 3 միավոր:
«Մենք պետք է զարգացնենք այս գիծը: Իսկ դա նշանակում է, որ պետք է մրցունակ լինենք բոլոր հանդիպումներում և մրցաշարերում: Մենք գոհ ենք, որ առավելության ենք հասել այն թիմի նկատմամբ, որին օդի պես հաղթանակ էր անհրաժեշտ: Ամենակարևորն այն է, որ «Աթլետիկո»-ն թիմային խաղ է ցուցադրում»,- նշել է Սիմեոնեն:







































