Լիբիայի բանակը մինչև երկուշաբթի երկարաձգել է բնակչության կողմից զենքը հանձնելու ժամկետը: Շաբաթ օրը երկրի իշխանությունները քաղաքացիներին կոչ էին արել հանձնել անձնական զենքերը, հաղորդում է BBC-ն:
Զենքերն ու զինամթերքը ինքնակամ հանձնած մարդիկ ստանում են մրցույթին մասնակցելու և մրցանակներ, այդ թվում նաև նոութբուք շահելու հնարավորություն:
Բենղազիում և Տրիպոլիում քաղաքացիները հանձնել են հարյուրավոր ավտոմատներ, ինչպեսև նռնակներ, ականներ:








































