Մարդիկ, ովքեր նախընտրում են լուսանկարվել խոշոր պլանով, ավելի քիչ հմայիչ են երևում, քան նրանք, ովքեր նախընտրում են հեռվից լուսանկարվել:
Ինչպես հաղորդում է Raut.ru-ն, այդիպիսի եզրահանգման են եկել Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները: Խոշոր պլանով լուսանկարված դեմքերը երկրաչափորեն դեֆորմացված են այն դեմքերի համեմատ, որոնք որոշ հեռավորությունից են լուսանկարված:
Ինչևէ, դեֆորմացիան աննշան է: Մարդիկ, որոնք մասնակցել են հետազոտությանը, նույնիսկ չեն նկատել դա: Սակայն երբ գիտնականներն առաջարկել են 36 լուսանկարից ընտրել լավագույնները, ընտրությունը կատարվել է հեռվից արված լուսանկարների օգտին:









































