Այսօր Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Առաջին ալիք»-ի ուղիղ եթերում «Մանկական Եվրատեսիլ 2012» միջազգային երգի մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլում որոշվել է Հայաստանի ներկայացուցիչը: Ժյուրիի և SMS-քվեարկության արդյունքների հիման վրա` 50% – 50% հարաբերակցության արդյունքում Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2012»-ին կներկայացնի Compass band-ը` իր Sweety baby երգով:
Նշենք, որ եզրափակչին մասնակցել են Անգելինա Գասպարյանը, Ֆլորա Մխիթարյանը, Լուսինե Ղազարյանը, Վահագն Գրիգորյանը, Տաթև Ենգիբարյանը, Նինելա Մխիթարյանը, Կարեն Օհանյանը, «Style» խումբը, Մանե Առաքելյանը, Միլլի Միսկարյանը, Գայանե Ղազարյանը, Սոնա Դունոյանը, «Compass band», Լիդուշիկը, «Խենթություն» խումբը, Մարինե Աբրահամյանը և «Զանգակ» մանկական ստուդիան
Կազմակերպիչները ներկայացրել են մասնակցող երգերի ամբողջական ցանկը և Ամստերդամ քաղաքում կայանալիք «Մանկական եվրատեսիլ-2012» երգի մրցույթի Հայաստանում անցկացվող եզրափակիչ փուլի քվեարկության կանոնները:
«Մանկական Եվրատեսիլ 2012» 10-րդ հոբելյանական մրցույթը դեկտեմբերի 1-ին կկայանա Ամստերդամում: Մրցույթի կազմակերպիչն է AVRO հոլանդական հեռուստաալիքը:











































