Այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայից և ոստիկանների հետ ընդհարումից հետո «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում են ունեցել, որի ընթացքում պատգամավորը առաջարկել է պատժել ոստիկաններին` ուժ գործադրելու համար:
«Առաջին լրատվականի»հետ զրույցում Ստեփան Սաֆարյանը ասաց, որ վարչապետը ամեն կերպ փորձում էր մեղքը գցել ժողովրդի վրա` ասելով, որ ժողովուրդն է հրահրել այդ հրմշտոցը:
Վարչապետը խոստացել է սկսել հետաքննություն:
Դրանից հետո, երբ կորոշվի մեղավորը, «Ժառանգությունը», ըստ այդմ, կորոշի իր հետագա քայլերը:









































