Րոպեներ առաջ «Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբն արձանագրեց խոշոր ավտովթար Երևանի Կոմիտաս պողոտայի և Գյուլբեկյան փողոցի խաչմերուկում: Այս պահին մեր թղթակցին հաջողվեց միայն պարզել, որ «Արտ» տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենան բախվելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային շրջվել է խաչմերուկի ամենաբանուկ հատվածում: Բարեբախտաբար պատահարը տեղի է ունեցել կեսգիշերն անց, և պատահաբար անցորդներ չեն տուժել:
Դեպքի վայր հասած ոստիկանները «Առաջին լրատվական»-ի թղթակցին հայտնեցին, որ վթարի հետևանքով տուժածներ չկան:











































