Հարտսդեյլում տեղակայված տնային կենդանիների գերեզմանատունը պատմական վայր են ճանաչել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Այն դարձել է տնային կենդանիների առաջին գերեզմանոցը, որն ընդգրկվել է ԱՄՆ-ի պատմական տեղամասերի ցանկի մեջ:
Ըստ գերեզմանատան տնօրեն Էդ Մարտինի խոսքերի` գերեզմանատանը հատուկ կարգավիճակի հատկացումը մեծ պատվի և հարգանքի նշան է: Մարտինը նաև հույս է հայտնել, որ պատմական տեղանքի կարգավիճակը կթեթևացնի գրանտների ստացումը, որոնք անհրաժեշտ են գերեզմանատան պահպանման և նրա տարածքում կարգուկանոնի հաստատման համար:
Գերեզմանատանը թաղված է գրեթե 75 հզ կենդանի և նրանց 700 տերերը:








































