New York Times-ի նախկին հրատարակիչ Արթուր Օքս Սուլցբերգերը , ով ղեկավարել է թերթը 34 տարիների ընթացքում, մահացել է երկարատև հիվանդությունից հետո: Նա հրատարակությունը գլխավորել է 1964թ.` ձևափոխելով դրա ֆորմատը միլիարդավոր դոլարների ներդրման միջոցով:
Հանգուցյալ հրատարակիչը հատկապես հայտնի է դարձել այն բանից հետո, երբ շահել է Վիետնամական պատերազմի մասին գաղտնի նյութեր հրատարակելու հետ կապված դատական գործընթացը:








































