Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ին որոշվելու է ոչ թե կառավարության, այլ Վրաստանի ճակատագիրն ու ապագան: Այս մասին նախագահը հայտարարել է Օզուրգետիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
«Մեզ անհրաժեշտ է ձեր օգնությունը: Մեզ անհրաժեշտ է, որ դուք խոսեք ձեր հարևանների հետ և բացատրեք, որ բոլորը, ինչպես երբևէ, պետք է համախմբվեն և միասին կանգնեն, որովհետև չի որոշվում կառավարության կամ Սաակաշվիլու կառավարության ճակատագիրը, այլ որոշվում է Վրաստանի ազատության և ապագայի լինել- չլինելու հարցը: Այդ պատճառով մենք չհաղթելու իրավունք չունենք: Գլխավոր խոսքը կասի Վրաստանը վաղը չէ մյուս օրը, և մեր խոսքը զորեղ կլինի »,- ասել է Սաակաշվիլին:











































