Գերմանիայի գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժը` Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, կողմնորոշվել է կանցլերի պաշտոնի իր թեկնածուով:
Այն կդառնա 65-ամյա Պեռ Շտայնբյուրկը, ով ավելի վաղ զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը: Այդ մասին հաղորդում է Die Welt-ը:
Շտայնբյուրկը հայտարարել է, որ իր գլխավոր նպատակը երկրում կարմիր-կանաչ կառավարությանը իշխանության բերելն է:
Նա վստահություն է հայտնել, որ 12 ամսից ներկայիս ֆեդերալ կառավարությունը այլևս չի լինի, քանի որ այն կառավարում է հանրության շահերին հակառակ և չի ստանա ընտրողների աջակցությունը:
65-ամյա քաղաքական գործիչը հաղորդել է, որ մտադիր չէ մեծ կոալիցիա ձևավորել Քրիստոնեադեմոկրատական կուսակցության հետ:








































