Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 25-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը Խոսրովի արգելոցի «Կաքավաբերդ» կոչվող հատվածում անհայտ անձանց կողմից կատարվել է ապօրինի որս:
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:







































