ՖԻՖԱ-ն դեռևս խաղալու հնարավորություն չի տալիս Կոսովոյի թիմին: Հավաքականը միայն կարող է ընկերական հանդիպումներ անցկացնել: Նշվում է, որ Կոսովոյի հարցը քննարկվելու է դեկտեմբերի 14-ին: Այդ օրը Տոկիոյիում տեղի է ունենալու ՖԻՖԱ-ի հերթական նիստը:
Հատկանշական է, որ Կոսովոն դեռևս ՖԻՖԱ-ի անդամ չի համարվում, քանի որ չունի միջազգային անկախություն: Կոսովոյի անկախությունն աշխարհի մի շարք երկրներում դեռ չի ճանաչվել:







































