ԱՄՆ Պետդեպարտամենտն ու Ադրբեջանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ծրագրում են ստորագրել տեղեկատվական-հեռահաղորդակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը Բաքվում Ադրբեջանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովի հետ հանդիպման ընթացքում:
Մորնինգսթարի խոսքով՝ փաստաթուղթն ակնկալվում է ստորագրել միջազգային IGF-Internet Governance Forum-ի ժամանակ, որը տեղի կունենա Բաքվում նոյեմբերի 6-9-ը անցկացվելիք BakuTel-2012 միջազգային հեռուստահաղորդակցության ցուցահանդեսի շրջանակում:
Ֆորումին կմասնակցի ԱՄՆ պատվիրակությունը՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ֆիլիպ Վերվիրի գլխավորությամբ:











































