Թուրքիայի Ստամբուլ քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել:
APA-ն հաղորդում է` սրճարաններից մեկում Ադրբեջանի 3 քաղաքացի ծեծկռտուք են սկսել: Նրանցից մեկը փորձել է սաստել աղջիկներին անհարմարություններ պատճառող իր համաքաղաքացուն:
Վերջինս կռվի ժամանակ դանակահարել է իրեն սաստող երկու երիտասարդներին:
Հիվանդանոցի ճանապարհին նրանցից մեկը մահացել է:









































