Կառավարության շենքի դիմաց այսօր առավոտյան տեղի ունեցած բախումից հետո ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը հանդիպում է պահանջել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Ինչպես մեզ տեղեկացրեց Ս. Սաֆարյանը, վարչապետը համաձայնել է հանդիպել:
Ս. Սաֆարյանի խոսքով, իրենք պահանջելու են պատժել անօրինականություն թույլ տված բոլոր ոստիկաններին: Ըստ Սաֆարյանի` եթե ոստիկանները չպատժվեն, դա նշանակում է, որ անձամբ Տ. Սարգսյանն է հրահանգել ոստիկաններին ծեծկռտուք սարքել կառավարության շենքի դիմաց:
Նշենք նաև, որ այս պահին արդեն տեղի է ունենում վարչապետի և ԱԺ պատգամավորներ Ս. Սաֆարյանի ու Ա. Մարտիրոսյանի հանդիպումը:
Հանդիպման վերաբերյալ լուրը հաստատեց նաև վարչապետի օգնական Արամ Անանյանը:









































