Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նիստի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, Սիրիական արաբական հանրապետության ԱԳ և ներգաղթյալների հարցերով նախարար Վալիդ Մուալլեմի հետ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Զրույցի ժամանակ Վ.Մուալլեմը սատարել է Սիրիայում բռնությունները շուտափույթ դադարեցնելու և միջսիրիական բանակցություններն առանց նախապայմանների սկսելու անհրաժեշտությունը, ինչը նախատեսված է միջազգային քաղաքիրավական հիմքով`ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձև, Քոֆի Անանի ծրագիր, Ժնևյան շրջաբերական:






































