Շվեդ մաքսանենգը խաբել է Գետեբորգի ոստիկանությանը` փողի դիմաց բանտախցում իր տեղը զիջելով ընկերոջը: Մեկ տարի ազատազրկման դատապարտված 37-ամյա հանցագործը փոխատեղման համար կեղծ վարորդական իրավունք է օգտագործել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բանտի պահակախումբը տեղի ունեցածը նկատել է միայն «փոխարինողի» ժամկետը լրանալուց հետո:










































