Երեկ «Հայլուր»-ն ընդարձակ հաղորդում հեռարձակեց Երևանի պետական համալսարանում ՀՀ վարչապետի կողմից ուսանողներին կրթաթոշակների հավաստագրերի հանձնման արարողության մասին:
Միջոցառման ժամանակ երկրի վարչապետը միաժամանակ քարոզչություն էր իրականացնում իր «քաղաքական թիմի» օգտին՝ անթաքույց խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, այն է` պետական պաշտոն զբաղեցնող կուսակցության անդամն իրավունք չունի իր ծառայողական (պաշտոնեական) դիրքն օգտագործել հօգուտ կուսակցական շահերի («Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված)։
Այդ կապակցությամբ, այսօր հերթական հաղորդումն ենք ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն վարչապետի պաշտոնը զբաղեցնող հհկ-ականի հիշյալ օրինախախտման մասին:







































