Թուրքական f5haber կայքի փոխանցմամբ՝ Սիրիային սահմանակից Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Աքչաքալեի շրջանը ենթարկվել է հրետակոծման: Սիրիական Ռաքքա քաղաքի մոտ տեղի ունեցած բախման ժամանակ արձակված արկերից մեկն ընկել է Թուրքիայի տարածքում:
Արկի պայթյունը մեծ խուճապ է առաջացրել բնակելի թաղամասում՝ թեթև վիրավորելով երեք մարդու: Զոհեր չեն գրանցվել, սակայն արկը վնասել է մի շարք տներ ու գրասենյակներ:








































