«Ռեդինգ»-ի սեփականատեր Անտոն Զինգարևիչը խոստովանել է, որ իր ակումբի սկաուտներն ակտիվորեն հետևում են Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Դենիս Չերնիշևին:
«Մեր սկաուտները հետևել են Չերնիշևի խաղին «Կաստիլյա» – «Բարսելոնա Բ» հանդիպման ժամանակ: Այդ խաղում Դենիսը 20 րոպե անցկացրել է խաղադաշտում: Չեմ հավաստիացնում, բայց նրա տեղափոխությունը «Ռեդինգ» հնարավոր է: Դենիսն այդ մասին գիտի»,- Զինգարևիչին մեջբերում է СПОРТ-ЭКСПРЕСС-ը:






































