Սաարայից ամուսնական մի զույգ տան մոտ դղյակ է կառուցել, որը դարձել է հայտնի զբոսաշրջային վայր:
37 տարի առաջ Հայնց Շենևոլֆը տուն է ձեռք բերել Դուդվայլերում: Նա տան ետևի կողմում որոշել է կառուցել ավտոտնակ, սակայն արդյունքում ստացվեց 15 մետր բարձրությամբ միջնադարյան ամրոց: Հայնցն ու նրա կրինը՝ Հիլդեդարգը, ամեն ինչ արել են սեփական ձեռքերով: Այս մասին տեղեկացնում է Euromag.ru-ն:
Շենևոլֆների դղյակը դարձել է Դուդվայլերի գլխավոր տեսարժան վայրերից մեկը` չնայած այն բանին, որ քաղաքում կա տաք լեռ, որտեղ ստորերկրյա ջերմությունը չի նվազում արդեն 400 տարի, ու 1000 տարեկան զանգակատուն:
Ինչպես տեղեկացնում է Zeit Onlile-ը, դղյակի կառուցումն արժեցել է 50 հազար եվրո:









































