Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Շարմազանովը հանդիպել է ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի ուսանողների հետ

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի ուսանողների հետ:

Ողջունելով ուսանողների այցը խորհրդարան` Էդուարդ Շարմազանովը նրանց հրավիրեց ազատ ու անկաշկանդ զրույցի` նշելով, որ Ազգային ժողովը, որպես Հայաստանի Հանրապետության բարձրագույն ներկայացուցչական մարմին, մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդության հետ աշխատանքին:

«Երիտասարդությունը մեր ներկան է, ոչ միայն ապագան: Եվ այն հասարակությունները, որոնք չեն գիտակցում սա, տխուր ապագա են ունենում: Մենք միշտ ցանկություն ունենք տարբեր օրենսդրական նախաձեռնություններ, երկրում տիրող վիճակը, քաղաքական կարևորագույն հարցեր քննարկելու մեր երիտասարդ գործընկերների հետ»,- նշեց ԱԺ փոխնախագահը: Նա տեղեկացրեց, որ արդեն չորրորդ տարին է, ինչ Ազգային ժողովում հանդիպումներ են կազմակերպվում տարբեր բուհերի ուսանողների, ավագ դպրոցի աշակերտների, հասարակական կազմակերպությունների երիտասարդ ներկայացուցիչների հետ:

Այդ հանդիպումների և առհասարակ երիտասարդության հետ տարվող աշխատանքի մասին առավել մանրամասն ապագա իրավաբաններին ներկայացրել է ԱԺ նախագահի խորհրդական Սերգեյ Լոքյանը, ով ևս մասնակցել է հանդիպմանը: Խոսելով նաև Երիտասարդական խորհրդարանի կազմավորման արդեն մեկնարկած գործընթացից՝ ԱԺ նախագահի խորհրդականը կոչ է արել երիտասարդներին ակտիվ լինել և փորձել ներգրավվել այդ աշխատանքներում:

Այնուհետև ուսանողների ամենատարբեր հարցերին պատասխանել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրանց մասնավորապես հետաքրքրում էին բուհերում պետպատվերով ուսուցման տեղերի, աշխատաշուկայի, տարբեր մասնագիտությունների պահանջարկի հետ կապված հարցեր: Էդուարդ Շարմազանովը ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի ուսանողներին հորդորել է քայլել ժամանակին համընթաց և լինել այն սերունդը, որը կսկսի այլ կերպ նայել մասնագիտության ընտրության հարցին, կառաջնորդվի իրական պահանջարկով և ոչ թե «նորաձևությամբ»:

Ուսանողների խնդրանքով, ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին մասնավորապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը, Հայաստան-Արցախ միջխորհրդարանական կապերին, Ադրբեջանի հակահայկական գործողություններին, անգամ՝ Արևելյան և Արևմտյան Հայաստանները միավորված տեսնելու երազանքին: Վերջին հարցի հետ կապված՝ Էդուարդ Շարմազանովը երիտասարդներին խորհուրդ է տվել երբեք չկորցնել երազանքը, լինել նպատակասլաց, քանի որ, ինչպես համոզված է ԱԺ փոխնախագահը, չկան պատեր, որ մեծ ցանկության դեպքում հնարավոր չլինի քանդել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում