Նկարը, որը հավանաբար պատկանել է իմպրեսիոնիստ Պիեռ Օգյուստ Ռենուարի վրձնին, այսօր հանվել է աճուրդից, քանի որ պարզվել է՝ գողացված է եղել թանգարանից 60 տարի առաջ, հաղորդում է AP-ն:
«Սենայի ափին» բնանկարը ստեղծվել է 19-րդ դարում, 2 տարի առաջ այն սև շուկայում ձեռք էր բերել Վիրջինիա նահանգի մի բնակչուհի: Կինը նկարի համար վճարել էր ընդամենը 7 դոլար, սակայն այն ցույց էր տվել Potomack Co աճուրդի տան փորձագետներին, հավաստիացրել էին, որ այն պատկանում է Ռենուարի վրձնին:
Ավելի ուշ կտավը աճուրդի էր հանվել: Սպասվում էր, որ այն իր նախկին տիրուհուն կբերի նվազագույնը 75 հազար դոլար:
Washington Post թերթի տվյալով՝ 1926թ. կտավը փարիզյան թանգարանից գնել էր հավաքորդ Հերբերտ Մեյը, ապա նրա կինը այն նվիրել էր թանգարանին , որտեղից էլ 1951թ. նոյեմբերի 17-ին այն գողացվել էր Բալտիմորի գեղեցիկ արվեստների թանգարանից:












































