Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարությունը զինվորներին արգելել է երկար ժամանակ գտնվել փողոցում ու երգել շարային երգեր 5°С աստիճանի պայմաններում: Ինչպես հաղորդում է BBC-*ի ռուսական ծառայությունը, այս մասին նշված է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում:
Ավելի վաղ Զինված ուժերում այդպիսի միջոցառումներ էին սահմանվել – 20°С սառնամանիքի դեպքում:
Ինչպես հայտնում են պաշտպանության նախարարությունից, դա արվել է օկրուգի ռազմական մասերում անձնակազմի շրջանում հիվանդացության դեպքերի նվազեցման համար:
Նույն նպատակով զինվորների չափաբաժնում ներառվել է սոխ ու սխտոր, ինչպես նաև զորանոցներում 7 անգամ օդափոխություն է իրականացվելու: