ԱՄՆ-ի իշխանությունները ֆինանսական պատժամիջոցներ են սահմանել Ճապոնիայի «Յակուձիի» անդամ հանցագործ խմբավորման ղեկավարների նկատմամբ, սեպտեմբերի 27-ին հայտնել է Reuters գործակալությունը:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը «Սումիոսի-կայ» խմբավորման երկու ղեկավարների անունները ներառել է այն անձանց ցուցակում, որոնց ֆինանսական ակտիվները «սառեցված են»: Վարչության տյալներով` տվյալ խմբավորումը զբաղվում է հանցավոր գործունեությամբ, այդ թվում` զենքի և մարդու առևտրով, խարդախությամբ, փողերի լվացմամբ:







































