2010 թվականի ամռանը կատալոնական «Բարսելոնա»-ն փորձեց ձեռք բերել «Տոտենհեմ»-ի եզրային ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի տրանսֆերային իրավունքները, սակայն թիմի ջանքերը անհաջողության մատնվեցին: TMW-ն հաղորդում է, որ իսպանական ակումբը նորից որոշել է ձեռք բերել 23-ամյա խաղացողի տրանսֆերային իրավունքները:
Նշենք, որ Բեյլը «Տոտենհեմ»-ի հետ ունի՝ մինչև 2015 թվականը գործող պայմանագիր, իսկ ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը գնահատվում է 37 միլիոն եվրո:







































