Սեպտեմբերի 27-ին Ցյուրիխում տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի գործկոմի հանդիպումը, որի ընթացքում հաստատվեցին Աշխարհի 2014 թվականի առաջնության խաղերի ժամերը:
Բացման խաղը տեղի կունենա հունիսի 12-ին Սան Պաոլոյում՝ տեղի ժամանակով 17:00-ին(00:00՝ ՀՀ ժամանակով – «Առաջին լրատվական»): Աշխարհի խաղերի խմբայն փուլի հանդիպումները տեղի կունենան հետևյալ ժամերին. 13:00, 16:00, 17:00, 18:00, 19.00 և 21:00՝ տեղի ժամանակով: Փլեյ-օֆֆ փուլի խաղերը տեղի կունենան 13:00-ին ու 17:00-ին, կիսաեզրափակիչ խաղը տեղի կունենա 17:00-ին, իսկ եզրափակիչը, որն անցկացվելու է Ռիո դե Ժանեյրոյում, տեղի կունենա հուլիսի 13-ին՝ 16:00-ին(23:00՝ ՀՀ ժամանակով – «Առաջին լրատվական»):
Հավելենք նաև, որ Աշխարհի խաղերի եզրափակիչ փուլի վիճակահանությունը տեղի կունենա 2013 թվականի դեկտեմբերի 6-ին Կոստա դու Սաուպեում:








































