Շվեդիայում չորսամյա տղան գողացել է իր մոր մեքենան: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կինը քնած է եղել: Երեխան վերցրել է մեքենայի բանալիները, դուրս եկել փողոց, նստել մեքենան և շարժի գցել այն: Տղան գնացել է մոտ 500 մետր, կատարել երեք շրջադարձ, ապա բախվել բեռնատար մեքենայի: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Բարեբախտաբար, վթարի հետևանքով տուժածներ չեն եղել: Ոստիկանները տղային տուն են վերադարձրել:
Կինը հայտարարել է, որ իր երեխան նախկինում երբեք մեքենա չի վարել, և ինքը պատկերացում անգամ չունի, թե ինչպես է երեխային հաջողվել վարել մեքենան: Ոստիկանությունը որևէ պատժամիջոց չի կիրառել մոր կամ երեխայի հանդեպ:









































