La Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, որ մյուս մրցաշրջանից սկսած՝ Իտալիայում կարող է արգելվել մարզադաշտերում ծխելը: Ինչպես հաղորդվում է, այս նախաձեռնության հեղինակը Իտալիայի ներքին գործերի նախարարությունն է:
Ակնկալվում է, որ օրենքը կարող է ուժի մեջ մտնել արդեն գալիք մրցաշրջանից:
Իտալիայի պաշտոնատար անձինք որպես օրինակ բերում են Անգլիան ու ԱՄՆ-ը, որտեղ արդեն վաղուց արգելված է մարզադաշտում ծխելը:





































