Saturday, 06 06 2026
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ
Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Վթարային ջրանջատում Գյումրիում
Լարսը բաց է
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության հայտարարությունը

Ոչ մի առևտրի կենտրոն Երևանի վերջին այգում՝ Թամանյանի գլխավոր պողոտայում

Մարտի 1-ին տեղեկացանք, որ Երևանի քաղաքապետը և «Տաշիր» գրուպի նախագահը համաձայնագիր են ստորագրել մի շարք ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով։ Քանի որ մամուլում հստակ տեղեկություն չկա այն մասին, արդյոք այդ ծրագրերի թվում է նաև Մաշտոցի պողոտային հարող այգին, «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հարկ է համարում կրկին հայտնել երևանցիների և հատկապես Կենտրոնի բնակիչների ստորագրահավաքով հաստատված կարծիքն այն մասին, որ.

1. նրանք դեմ են Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի միջև ընկած այգում որևէ ստորգետնյա առևտրի կենտրոնի կառուցմանը,
2. նման շինարարության դեպքում այգին կկորցնի իր նշանակությունը, քանի որ զբոսայգին աքցանի մեջ կառնեն ստորգետնյա և վերգետնյա կոմերցիոն առևտրային կառույցները, անխուսափելիորեն կտուժեն հազվագյուտ ծառերն ու ծառարմատները,
3. տարրական քաղաքաշինական նորմերի համաձայն` զբոսայգու միջավայրն անհամատեղելի է առևտրային կառույցների հետ և իսպառ կբացառի քաղաքացիների հանգստի և մեկուսի զբոսնելու հնարավորությունը,
4. նշված նախագծով վերջնականապես խաչ կքաշվի Ալ.Թամանյանի նախագծած Գլխավոր պողոտայի հայեցակարգի վրա,
5. պատրաստ ենք տրամադրել մեր նախաձեռնության Բաց ճարտարապետական ֆորումի անկախ մասնագիտական կարծիքներ նշված այգու վերաբերյալ։

Հուսով ենք, որ այս հանգամանքը հաշվի է առնվել համաձայնագրի կնքման ժամանակ և նախկինի պես ներդրումային ծրագրերը վեր չեն դասվելու մարդկանց առողջության և կանաչ միջավայրի գերխնդրից։

Հարակից շենքերի բնակիչները պատրաստ են բոլոր օրինական միջոցներով պաշտպանել սեփական կարծիքը՝ այգին հանրային բարեկարգ տարածք դարձնելու և այն բետոնապատումից զերծ պահելու համար։

Երևանի քաղաքապետից ակնկալում ենք, որ Մաշտոցի պողոտային հարող հանրային այգում ևս կպահպանվի նրա կողմից տրված «կանաչ տարածքների հաշվին շինարարություն չի լինելու» խոստումը։

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում