Wednesday, 10 06 2026
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա

Ի՞նչ անել հունգարական նոտայի հետ

Երեկ Հունգարիայի Արտաքին գործերի նախարարությունը դիվանագիտական նոտա է հղել Հայաստանի արտգործնախարարությանը: Հունգարական կողմը դրանով հայտնում է իր շահագրգռվածությունը՝ առանց նախապայմանների Հայաստանի հետ վերսկսելու դիվանագիտական հարաբերությունները: Դիվանագիտական նոտան դիվանագիտության մեջ բավականին տարածված գրության ձև է և ընդունված է անվանել պաշտոնական գրություն: Հետևաբար, սա կարելի է դիտարկել որպես Հունգարիայի պաշտոնական առաջարկը Հայաստանին՝ վերսկսելու ՀՀ կողմից միակողմանիորեն կասեցված դիվանագիտական հարաբերությունները:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց, որ Հայաստանն առայժմ չպետք է ընդունի այդ նոտան: «Մենք դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ խզել ենք Հունգարիայի որոշակի քայլերի պատճառով: Հիմա ի՞նչ է փոխվել այս ընթացքում, արդյոք Հունգարիան արե՞լ է բավականին քայլեր, որպեսզի իր կատարած սխալը շտկի: Իմ կարծիքով՝ ոչ: Ես ինչքան հասկացա, առայժմ եղել է մի բան՝ նրանք բողոքի նոտա են հղել Ադրբեջանին, որը շատ ձևական բնույթ ուներ: Եվ վերջում էլ Ադրբեջանի համար շատ ոգևորիչ վերջավորություն է այդ նոտան ունեցել, որ չնայած ամեն ինչին, Հունգարիան շարունակում է Ադրբեջանը դիտարկել որպես գործընկեր և այլն: Եվ մենք ունենք մինչ այս Հայաստանին ուղղված հայտարարություն, որի մեջ անգամ սպառնալից տողեր կային՝ ուղղված մեզ, թե դիվանագիտական հարաբերությունների խզման հետևանքները Հայաստանի համար կարող են ոչ լավ արդյունքների հանգեցնել»,- ասաց Պապյանը: Նա համոզված է, որ Հայաստանը պետք է սպասի մինչև Հունգարիան որոշ այլ քայլեր կկատարի: Դրանից հետո միայն կարելի է վերահաստատել դիվանագիտական հարաբերությունները: Օրինակ՝ Հունգարիան կարող է պաշտոնական հետաքննություն անցկացնել՝ բացահայտելու, թե ովքեր են եղել ներգրավված Սաֆարովին արտահանձնելու գործարքում: Մեր զրուցակցի խոսքով, գտնելու և պատժելու մեխանիզմը շատ կարևոր է: Ոչինչ այնքան չի աղավաղում և աղճատում միջպետական և միջանձնային հարաբերությունները, որքան անպատիժ մնացած հանցանքը: «Հունգարական կողմից էլ է հիմա դա կատարվել, որքան էլ այդ երկիրն ասի, որ չի խախտել օրենքի տառը, բայց ինքը ոգին խախտել է: Պետք է պարզել՝ եթե իրենց ներքին օրենսդրությունը դատավճռով արգելել է տվյալ անձին՝ Սաֆարովին, 30 տարի ներում շնորհել, և իրենց պաշտոնյան դա փաստորեն խախտել է, որովհետև տեղեկացված է եղել, որ Ադրբեջանում Սաֆարովը ազատ է արձակվելու, արդյոք այդ պաշտոնյան չպե՞տք է պատասխանատվություն կրի»,- նշեց նա:
Եթե թեկուզ Հայաստանը նախապայմաններ դնելով վերսկսի հարաբերությունները, ըստ Արա Պապյանի, երաշխիք չկա, որ Հունգարիան կկատարի նախապայմանները:

Արա Պապյանի կարծիքով` այս ամենի մեջ վտանգավոր բան կա՝ նախադեպի ստեղծումը: «Իմ մտահոգությունն այն է, որ եթե մենք, առանց Հունգարիայի կողմից ինչ-որ լուրջ քայլերի, վերսկսենք հարաբերությունները, ամբողջ աշխարհը կսկսի ընկալել, թե՝ գիտեք, հայերը աղմուկ հանող ժողովուրդ են, և վերջ: Վաղը մեր շահերը կոտնահարվեն այլ երկրների կողմից, հետո էլի այլ երկրների կողմից: Եվ այսպես աստիճանաբար կստացվի, որ դա դառնում է նորմա, ոչ թե բացառություն»,- նշեց նա:

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, սակայն, այլ կարծիքի է` Հայաստանը պետք է ընդունի Հունգարիայի նոտան: «Հայաստանը պետք է օգտագործի այս պահը և վերականգնի այդ հարաբերությունները: Իհարկե, որոշակի նախապայմաններ կարող է դնել Հայաստանը, օրինակ՝ պահանջել Սաֆարովի վերադարձը կամ պատժի շարունակությունը այնտեղ: Այս առիթից պետք է օգուտ քաղել, անշուշտ, դնելով որոշակի պայմաններ և նպատակներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արման Նավասարդյանը: Ըստ նրա՝ հավասարության նշան չպետք է դնել Ադրբեջանի և Հունգարիայի միջև: «Դրանք նույն երկրները չեն մեզ համար: Եվ վերջիվերջո, եթե այնտեղ մի բան կատարվել է, հունգարացի ժողովրդին չի կարելի դնել նույն հարթության վրա ղեկավարության հետ միասին: Ղեկավարությունը այսօր կա, վաղը կարող է չլինել»,- նշեց նա: Ըստ Արման Նավասարդյանի` երբ մարդիկ ներողություն են խնդրում, պետք է կարողանալ ընդունել այդ ներողությունը: Դեսպանը նաև հետևյալ առաջարկն արեց՝ ինչո՞ւ չօգտվել այս առիթից և չմիանալ Հունգարիայի հետ՝ ընդդեմ երրորդ երկրի՝ Ադրբեջանի: «Դիվանագիտական հմտությունը կայանում է հենց նրանում, որ կարողանան բարդ իրադրությունում ճիշտ կողմնորոշվել: Ժամանակին մեր Արտաքին գործերի նախարարությունը չի կարողացել կանխել տեղի ունեցածը: Երկրորդ սխալը կլինի, եթե սխալ դիրքորոշում գրավենք ստեղծված իրավիճակում»,- ասաց նա:

Արման Նավասարդյանը նաև նշեց, որ Հայաստանի պաշտոնական ռեակցիան տեղի ունեցածի վերաբերյալ շատ լավն էր, և Հունգարիան չէր սպասում, որ այս հարցի շուրջ մեծ աղմուկ կբարձրանա: Նաև այդ է պատճառը, որ Հունգարիան այսօր նոտա է հղում Հայաստանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում