Աշխարհահռչակ երգչուհի Շակիրան շքեղ շոու է խոստանում Բաքվում՝ Կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման և Baku Crystall Hall-ում իր համերգի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Trend.az-ը՝ հղում անելով Շակիրայի Twitter-ի էջին:
«Անհամբերությամբ սպասում են Բաքվում հոկտեմբերի 13-14-ի ելույթին: Կտեսնվենք շատ շուտով»,- գրել է երգչուհին:
Ավելի վաղ աշխարհահռչակ կոլումբացի երգչուհին մի քանի միջոցառումներ էր հետաձգել՝ կապված հղիության հետ, սակայն Բաքվի հրավերքից հրաժարվել չի կարողացել:
Նրա խոսքով՝ ինքն ու իր բոյֆրենդը՝ իսպանացի ֆուտբոլիստ Հերարդ Պիկեն, որոշել են որոշ ժամանակով հետաձգել բոլոր գովազդային միջոցառումները:
Առաջնեկին սպասող երգչուհին չի հստակեցրել հղիության ժամկետները: Հանուն փոքրիկի՝ նա հրաժարվել է Լաս Վեգասում սեպտեմբերի 21,22-ը կայացած iHeartRadio երաժշտական փառատոնից:









































