Ամերիկյան Starbucks ընկերությունը, որը հայտնի է Ամերիկայում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Օկեանիայում ու ասիական երկրներում 16000 սրճարանների ցանցով, Չինաստանում բացել է առևտրային նոր կետ, որը թեժ վեճ է հարուցել՝ կապված այն բանի հետ, թե ինչի կհանգեցնի տարբեր մշակույթների բախումը:
Բան այն է, որ նոր ցանցային սրճարանը բացվել է սեպտեմբերի 22-ին Խանչժու քաղաքում՝ Չժեցզյան արևելյան նահանգում՝ բուդդայական հայտնի Հոգևոր ապաստան (Լինին Սի) տաճարի հենց մուտքի մոտ:
Տաճարը կառուցվել է Ք.ծ. 328թ. և համարվում է ՉԺՀ-ի ամենաայցելվող տաճարներից մեկը:
Տեղի լրատվամիջոցներում ու համացանցում բուռն քննարկում են տեղի ունենում այդ առևտրային տեղի նպատակահարմարության հետ կապված, որը գտնվում է մշակությային շինությունից 10 մետրի վրա:
Քննադատները Starbucks-ի գործողություններն անվանել են երկրորդ «մշակութային հեղափոխությունը», հայտարարելով, որ ամերիկյան ոճը խաթարում է այն հանգստությունը, որը տիրում է տաճարում:
Սրճարանի կողմնակիցները, սական, կարծում են, որ դա կգրավի ավելի մեծ թվով զբոսաշրջիկների:









































