Մադրիդի «Աթլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն հայտնել է, որ անհատական նվաճումներն իր համար երկրորդական են: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
Դիեգո Ֆալկաոն հերթական անգամ դուբլի հեղինակ է դարձել` ազգային առաջնության 3-րդ տուրի շրջանակներում կայացած «Բետիս»-ի հետ արտագնա հանդիպմանը: Ներկայումս ֆուտբոլիստը գլխավորում է Պրիմերայի լավագույն ռմբարկուների ցուցակը` իր հաշվին գրանցելով 7 գոլ:
«Գոհ եմ, որ կրկին գոլ եմ խփել, և «Աթլետիկո»-ն հաղթել է: Մեր թիմը գերազանց խաղ ցուցադրեց: Ես ինքս պայքարում եմ ոչ թե լավագույն ռմբարկուի, այլ «Աթլետիկո»-ի հաջողությունների համար»,- հայտարարել է Ֆալկաոն:







































