Saturday, 06 06 2026
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտարարությունը

Մի մեծ իդեալիստ գրել է, որ մարդիկ ծնվում են հավասար իրավունքներով: Հետո հազարավորները ցինիզմով ու խորափաթանցությամբ քննադատել են ասվածը: Ոմանք էլ ոչ պակաս ջանասիրությամբ փորձել են իրականություն դարձնել այն: Պարադոքս է, սակայն և վերջիններս` իրենց վճռական հավատով, և նրանք, ովքեր անխնա քննադատում էին, նպաստեցին, որ այս գաղափարը թեպետ դանդաղորեն, բայց ամրանա մարդկանց և ժողովուրդների գիտակցության մեջ:

Որպես իրավաբան` մարդկանց հավասարությունն օրենքի առաջ ինձ համար միշտ եղել է կարևորագույն սկզբունք, որովհետև գիտեմ, որ այն իրավագիտության հիմքն է:

Որպես պրակտիկ մարդ` ես էլ գիտեմ, որ սա ամենադժվար իրականացվող նորմերից է:

Որպես իրատես` չեմ կասկածում, որ այս առաքելությունն իրականացնելիս ավելի հաճախ դառնում են քննադատության թիրախ, քան արժանանում հիացմունքի:

Բայց որպես լավատես` ես հավատում եմ, որ «կաթիլը քար է ծակում»:

Եվ վերջապես որպես հումանիստ` ես լրիվ համաձայն եմ մեկ այլ իդեալիստի հետ, ով ասել է. «Ոչ ոք քեզ չի պարտադրում փոխել աշխարհն ու ավելի լավը դարձնել այն, բայց և ոչ ոք քեզ չի ազատել այդ գործին մասնակցելուց»:

Իմ գործունեության մեջ ես առաջնորդվելու եմ հետևյալ սկզբունքով. դոմինանտը ոչ թե գործն է որպես արդյունք, այլ գործի հետևում կանգնած կոնկրետ մարդը, որովհետև առանձին մարդկանց հաղթանակների գումարը հաճախ ավելին է, քան բոլորի միջև բաժանված մեկ հաղթանակը:

Ինչպիսին կլինի իմ գործը` ցույց կտա ժամանակը, որը ես ուզում եմ արդյունավետ օգտագործել: Հենց այդ պատճառով էլ ես որոշել եմ օգտվել հրապարակային ելույթներից ժամանակավորապես հրաժարվելու հնարավորությունից, բայց ընդունված 100-օրյա ժամկետի փոխարեն, կսահմանափակվեմ 50 օրով: Կարծում եմ` կարող եմ ինձ նման բան թույլ տալ, քանի որ ոլորտն ինձ բավական հայտնի է, իսկ կոնկրետ գործերի ուսումնասիրության համար կօգտագործեմ լռության այս ընթացքը: Ես գիտեմ, որ «կոնկրետություն» վերացական գոյականի հետևում կոնկրետ մարդիկ են, որոնց համար սպասման յուրաքանչյուր օրը ժամկետ է, իսկ ես ուզում եմ ոչ թե երկարացնել, այլ կրճատել այդ ժամկետը:

Շնորհակալ եմ նրանց, ում իմ ընտրվելն անտարբեր չթողեց: Նրանց, ովքեր բացասաբար արձագանքելով դրան` ինձ առիթ տվեցին ևս մեկ անգամ վելուծել անցյալի իմ արարքները և եզրակացություններ անել ապագայի համար: Շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր իրենց դրական վերաբերմունքով ամրացրին հավատս իմ նկատմամբ և ցանկությունը` լինել առավելագույնս արդյունավետ իմ այս պաշտոնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում