«Մեր հասարակության մեջ դեռևս չի կոտրվել այն կարծրատիպը, որ տեղական մարմինների ընտրությունները չեն կարող երկրում լուրջ փոփոխություններ առաջ բերել, ինչը և մեծ հաշվով հանգեցնում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նկատմամբ որոշ քաղաքական ուժերի և հասարակության հետաքրքրության ցածր մակարդակի և պասիվության դրսևորման: Սակայն ես հակառակ կարծիքի եմ և գտնում եմ, որ թե’ քաղաքական ուժերը, թե’ հասարակությունը պետք է ավելի լուրջ վերաբերվեն ՏԻՄ ընտրություններին և կարևորեն դրանցում ակտիվ մասնակցությունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:










































