Ճապոնիան լիարժեք իրավունքներ ունի Արևելա-Չինական ծովում գտնվող կղզիների նկատմամբ, որոնց պատկանելությունը վիճարկում է Չինաստանը, և փոխզիջման չի գնալու, այդ մասին Նյու Յորքում հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Եսիխիկո Նոդան:
«Դրանք մեր տարածքի անբաժանելի մասն են»,- հայտարարել է Ճապոնիայի վարչպետը ՄԱԿ-ի գրասենյակի միջանցքում լրագրողներին տրված հարցրազրույցում, ավելացնելով, որ «դա պատմականորեն է ձևավորվել և այդպես է միջազգային իրավունքով»:
Նոդան նաև Չինաստանից պահանջել է դադարեցնել ճապոնացիների վրա հարձակումները` վիճելի կղզիների համար բողոքի ակցիաներում և խախտումները Ճապոնիայի` Չինաստանում ունեցած բիզնես հետաքրքրությունների ոլորտում:
Կղզիները գտնվում են Ճապոնիայի փաստացի հսկողության տակ` անվանվելով Սենկակու, սակայն Չինաստանը և Թայվանը համարում են դրանք իրենց տարածքային մի հատվածը և անվանում են՝ Դյաոյույդաո:
Տոկիոյի և Պեկինի հարաբերությունները լարվեցին անցյալ շաբաթ, այն բանից հետո, երբ Ճապոնիայի կառավարությունը որոշեց երեք վիճարկելի կղզիները գնել մասնավոր սեփականատիրոջից`Կիրոուխարա ընտանիքից:











































