Մեծ Բրիտանիայի բարձրագույն դատարանը չորեքշաբթի օրը կասեցրել է իսլամիստական արմատական քարոզիչ Աբու Համզա ալ-Մասրիի արտքասումն ԱՄՆ:
Երկուշաբթի օրը Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական դատարանը թույլ էր տվել Աբու Համզայի էքստրադիցիան ԱՄՆ` հաստատելով սույն թվականի ապրիլի 10-ին բրիտանական դատարանի կողմից ընդունած որոշման օրինական լինելը:
Աբու Համզան և նրա ևս մեկ գործընկերը, որոնց ԱՄՆ-ում մեղադրում են ահաբեկչության մեջ, չորեքշաբթի օրը բողոքարկել են դատարանի որոշումը: Նրանք հավաստիացնում են, որ ապացույցներ կներկայացնեն, որոնք դատարանին կստիպեն վերանայել որոշումը:
Համզայի կողմնակիցները կարծում են, որ ԱՄՆ-ում նրան սպառնացող ցմահ բանտարկությունը, կխախտի նրա իրավունքները:







































