Իսպանիայի կառավարությունը ոստիկանությունների գործողությունները իրավաչափ է համարել, որոնք Մադրիդում անցկացվող ցույցը ցրել են ռետինե փամփուշտների օգնությամբ:
Մադրիդում երեքշաբթի օրը տեղի էին ունեցել զանգվածային բողոքներ բյուջեի խնայման կոշտ միջոցառումների դեմ: Իսպանիայի ԱԳՆ ղեկավար Խորխե Ֆերնանդես Դիասը տեղական ռադիոյին տված հարցազրույցում ոստիկանության աշխատանքն անվանել է «գերազանց», իսկ ցույցը` «ակնհայտ ապօրինի»:
Երկրի վարչապետ Մարիանո Ռախոյն ասել է, որ ստիպված պետք է օգտվի Եվրամիության վարկից, եթե երկրի ներսում տարածաշրջանային փոխառությունների չափը մեծանա:










































