Sharp Corp.-ն պատրաստվում է կրճատել էր աշխատուժի շուրջ 18%-ը ու վաճառել իրեն պատկանող մի քանի գործարաններ էլեկտրոնիկա արտադրող Foxconn ընկերությանը, գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Ընկերությունը որոշել է ծախսերը կրճատելու նպատակով վաճառել իր գործարանները Մեքսիկայում, Չինաստանում և Մալայզիայում:
Աղբյուրի խոսքով՝ այս նպատակով Sharp-ը բանակցություններ է վարում Foxconn-ի հետ:
Sharp-ի ու Foxconn-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններ տալ:











































